Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում Շիրակի մարզպետարանում

27.02.2019

 Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քննարկում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի պատասխանատուների և մարզային իշխանության ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մարզի բնապահպանական հիմնահարցերին: Տիգրան Պետրոսյանը նշել է, որ Շիրակի մարզը իր դիրքով ու բնության առանձնահատկություններով մեծ ներուժ ունի, որը մինչ օրս գրեթե չի օգտագործվել:
«Մեր մարզը տուրիզմի զարգացման մեծ հեռանկար ունի իր բացառիկ բնությամբ, հյուսիսային կլիմայով: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձմռանը ձյան հաստ շերտը, քամիների առկայությունը, լանդշաֆտային առավելությունները հնարավորություն են տալիս էքստրեմալ տուրիզմի, էկոտուրիզմի զարգացմանը: Իսկ մենք բաց ենք ցանկացած քննարկման ու նոր օգտակար նախաձեռնությունների իրականացմանը»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
«Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Թոբիաս Ուիթմանը ևս կարևորել է Շիրակի մարզի հնարավորությունների և ներուժի օգտագործումը:
Կողմերը քննարկել են կազմակերպության կողմից 2019 թվականին իրականացվելիք ծրագրերի մանրամասները: Նշենք, որ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներից մեկն է «Հողերի էրոզիայի ինտեգրացված վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում Շիրակի մարզում իրականացվել են անտառապատման աշխատանքներ Սարալանջ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Նահապետավան, Հառիճ համայնքներում՝ ընդհանուր 82.5 հա մակերեսով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04