Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում «Շիրակ» ՋՕԸ տնօրինության և Արթիկի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

27.02.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետարանում անցկացվել է քննարկում «Շիրակ» ՋՕԸ տնօրինության և Արթիկի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկման թեման «Շիրակ» ՋՕԸ-ից առանձնանալու` տարածաշրջանի 8 համայնքների դիմումն է եղել: Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Անուշավան, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքներին ոռոգման ջուրը տրամադրվում է Մանթաշի ջրամբարից: Համայնքների ղեկավարները ցանկություն չունեն «Շիրակ» ՋՕԸ-ի ծառայություններից օգտվել:
«Ես ողջունում եմ ցանկացած տեսակի քննարկում, ձեր դիմումին ծանոթանալով հասկանալի մեկ փաստ կա բոլորիս համար, որ առկա է խնդիր, որի լուծմամբ պետք է զբաղվել: Խնդրի լուծման համար էլ կազմակերպել ենք այս քննարկումը, պետք է լսել բոլոր կողմերի կարծիքներն ու հիմնավորումները, ցանկացած լուծում պետք է ենթադրի իրավիճակի դրական փոփոխություն»,- նշել է Շիրակի մարզպետը:
Նշենք, որ Մանթաշի ջրամբարից վերը նշված 8 համայնքները սնուցվում են ինքնահոս համակարգով և հեղեղատարով, որի հետևանքով առաջացած կորուստը հասնում է 60-70 %-ի: Պատասխանատուների գնահատմամբ «Շիրակ» ՋՕԸ-ից առանձնանալու դեպքում և նոր ՋՕ ընկերություն հիմնելու պարագայում կառաջանան ֆինանսական և տեխնիկական սպասարկման խնդիրներ: Համայնքների ղեկավարները, սակայն, հիմնավորման հետ համաձայն չեն:
Մարզպետը լսել է բոլոր կողմերի կարծիքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի առավել հիմնավոր ուսումնասիրության ու նոր քննարկում կազմակերպելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58