Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՊՏՀ ԳՄ-ում հեռակա մագիստրատուրայի շրջանավարտներին դիպլոմներ հանձնվեցին

28.02.2019

 Փետրվարի 28-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել «Համագործակցության մեկ օր ՀՊՏՀ ԳՄ-ում» խորագրով միջոցառում: Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային ու քաղաքային իշխանության, կրթության ու գործարար ոլորտների ներկայացուցիչներ: Դիպլոմներ են հանձնվել հեռակա մագիստրատուրայի շրջանավարտներին:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ չափազանց կարևորում է գիտության ու կրթության զարգացումը, հատկապես, երբ տեսնում է, որ բուհ-ն էլ ցանկացած նորարարություն ողջունում է:
«Ինձ համար պատիվ է հյուրընկալվելու ձեզ ու շնորհավորելու, իմ խորին համոզմամբ այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին հիմա խոսում են մեր երկրի ղեկավարները հնարավոր կլինի հասնել միայն կրթության զարգացմամբ: Կրթությունն այն հենքն է, որի վրա կկարողանանք կառուցել զարգացած տնտեսություն: Իսկ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ունի պոտենցիալ լինելու տնտեսական հեղափոխության առաջամարտիկներից»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Կարևորելով որակյալ կրթությունն ու տարբեր ոլորտների հետ հարաբերությունների ստեղծումը բուհ-ը սերտ համագործակցություն է հաստատել մարզի մի շարք դպրոցների, ընկերությունների ու ձեռնարկությունների հետ: Ի նշան համագործակցության՝ բուհի ղեկավարության անունից կազմակերպությունների ղեկավարներին հանձնվել են շնորհակալագրեր, պրակտիկայի «Օգնական» ծրագրի համագործակից կազմակերպությունների հետ կնքվել են համագործակցության հուշագրեր: Հուշագիր է ստորագրվել նաև Շիրակի մարզպետարանի և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի միջև:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:01:11