Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սերունդների համերաշխությունը՝ շախմատի մրցաշարում

28.02.2019

 Այսօր տեղի է ունեցել «Պապ և թոռ» շախմատի մրցաշարի Շիրակի մարզային եզրափակիչ փուլը, որին մասնակցել են միջոցառման տարածաշրջանային փուլերում հաղթող և մրցանակակիր դարձած մարզի հանրակրթական դպրոցները ներկայացնող 24 թիմեր: Յուրահատուկ այս մրցաշարը մեկ անգամ ևս հավաստել է սերունդների՝ պապերի-տատերի և թոռների համերաշխությունը: Շվեյցարական մրցակարգով անցկացված համառ մրցապայքարից հետո մրցանակային առաջին տեղը զբաղեցրել են Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի սանն ու իր պապը՝ Սամվել Զաքարյանները:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:47:59