Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

28.02.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը՝ նշելով, դրանք բոլորն էլ կարևոր են:
Կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք մի քանի ծրագրեր:
Անդրադարձ է եղել Արթիկ և Մարալիկ համայնքներում «Ընտանիք և համայնք» ցերեկային խնամքի կենտրոններ բացելու հնարավոր տարբերակներ:
«Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը նշել է, որ կենտրոններրի բացումը կնպաստի կյանքի դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների ամրապնդմանը։
«Այն բոլոր ձեռնարկները, որոնք միտված են մեր մարզի երեխաների առօրյան առավել բովանդակալից ու հետաքրքիր դարձնելուն չեն կարող ողջունելի ու ոգևորիչ չլինել: Մենք պատրաստ ենք համագործակցելու և աջակցելու ձեզ, կստեղծենք կամուրջ համայնքների ու ձեր միջև, ինչը կնպաստի ձեր ձեռնարկների արագ իրականացմանը»,շ նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը նշել է, որ իրենց ջանքերն ուղղված են լինելու խոցելի տարածաշրջանների հոգսերի թեթևացմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21