Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջնորդագրի քննարկում

28.02.2019

 Փետրվարի 28-ին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Շիրակի մարզի դատախազության «Անչափահասների շրջանում հանցագործության կատարմանը նպաստող պայմանների և պատճառների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրի քննարկումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՇՄ դատախազի տեղակալ Ա. Օվսյանը, դատախազներ` Լ. Նահապետյանը, Մ. Մարտիրոսյանը, մարզում գործող երեխաների խնամքի կենտրոնների տնօրեններ, ՀԿ-ների պատասխանատուներ:
Շիրակի մարզպետը նշել է, որ խնդիրների լուծման ճանապարհին բոլոր կառույցները պետք է համագործակցեն, հատկապես, երբ խոսքը երեխաների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում՝ թերացումները պետք է բացառվեն. «Չի կարող լինել միակողմանի պատասխանատվության խնդիրը, բոլորը պատասխանատու են երեխաների խնդիրների լուծման հարցում, դրա համար, պետք է առավել սերտացնել համագործակցությունը բոլոր կառույցների և կազմակերպությունների միջև, ժամանակին օպերատիվ տեղեկատվություն ներկայացնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի վաղ հայտնաբերման, խնդիրների կանխարգելման և համակարգված միջամտության հարցերում»:
Դատախազության ներկայացուցիչը անդրադարձել է միջնորդագրին, որից հետո Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը ներկայացրել է երեխաների պաշտպանության 2017-2021թթ ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների՝ բաժնի կատարած աշխատանքները:
Ըստ այդմ, գիշերօթիկ խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների ընտանիքներում կատարվել են ուսումնասիրություններ, ընդունվել են մի շարք կարևոր առաջարկություններ: Միևնույն ժամանակ իրազեկման աշխատանքները ճիշտ կազմակերպելու արդյունքում 2018 թվականին երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություն է տեղավորվել 7 երեխա, նախորդ տարվա 1-ի փոխարեն, գիշերօթիկ խնամքի հաստատություն՝ 12, նախորդ տարվա 17-ի փոխարեն: Հաստատություններից ընտանիք է վերադարձել 28 երեխա, 5-ը՝ հաստատությունների բեռնաթափում ծրագրով:
Լիլիթ Գորգինյանը շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցող բոլոր կազմակերպություններին ու կառույցներին, նշել է, որ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ վստահության դաշտ, սակայն քանի դեռ մեկ երեխայի խնդիր մնում է չլուծված, այս կառույցների աշխատանքը չի կարելի լիարժեք համարել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:47:59