Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն մարզի ուժային կառույցների մասնակցությամբ

01.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն մարզի ուժային կառույցների և Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան համայնքների պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարզում գողությունների, մանավորապես, բնակարանային գողությունների կանխարգելմանն ու բացահայտմանը միտված քայլերի մշակումն ու իրականացումը:
Ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի միջնորդության, կանխարգելիչ և հսկողական մեխանիզմների կատարելագործման առումով հրատապ անհրաժեշտություն է առաջանում իրավապահ և շահագրգիռ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի, այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակարանների հսկողության ուժեղացումը՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ:
Շիրակի մարզի դատախազությունն ու ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն առաջարկում են թիրախային համայնքներին բյուջեներից միջոցներ նախատեսել առավել վտանգավոր հատվածներում տեսախցիկներ տեղադրելու համար:
Քննարկման ժամանակ լսելով ինչպես ուժային կառույցների մտահոգությունները, այնպես էլ համայնքների ղեկավարների ֆինանսական խնդիրների մասին բացատրությունները՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է. «Այն, որ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգության տեղիք է տալիս, արդեն պարզ է, մնում է մտահգությունների ու խնդիրների լուծման ճանապարհին համագործակցեն բոլոր կառույցները: Ես հասկանում եմ, որ ուժայյին կառույցները հստակ թվային տվյալների վերլուծության արդյունքում են դիմում համայնքներին, հասկանում եմ նաև համայնքների ֆինանսական հնարավարությունները: Սակայն անգործ նստելու իրավունք որևէ մեկս չունենք, մենք պետք է բոլորիս ջանքերն ուղղենք խնդրի լուծմանը: Նախ, կարծում եմ պետք է սկսել ամենաանհրաժեշտ քայլերից, այսինքն ոստիկանության ու համայնքների համագործակցության արդյունքում տեսախցիկներ տեղադվեն ամենաանհրաժեշտ վայրերում, ինչը կնպաստի վերահսկողության ուժեղացմանը»:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքների պատասխանատուների և ոստիկանության մասնագետների միջև ստեղծել աշխատանքային հարթակ, ինչի արդյունքում հնարավոր կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել համայնքների տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ կոդավորված փականներով հագեցնելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21