Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հանդիպում մարզի համայնքների ղեկավարների հետ

04.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը համայնքապետերին հորդորել է աշխատել համագործակցության մթնոլորտում:
«Ինձ համար կարևորագույն խնդիր է մեր համայնքներն ուժեղ տեսնելը, ուժեղ բոլոր առումներով: Դրա համար պետք է, որ մեր համայնքների ղեկավարնրը հստակ կատարեն իրենց պարտականություններն ու պաշտպանեն իրենց իրավունքները: Ինչքան էլ պետությունն աջակցի համայնքներին՝ նրանք կհզորանան, եթե տեղային մակարդակով ևս գործնական ու նախաձեռնող լինեն»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը կարևորել է ներդրումայն ծրագրերին լուրջ ուշադրություն դարձնելը:
«Ինձ համար անընդունելի է, եթե որևէ տեղից ազդակներ են գալիս, որ ներդրողների հետ աշխատանքում կարող է լինել ավելորդ վարչարարություն ու անհիմն ձգձգումներ: Համայնքների ղեկավարներն այս հարցում պետք է իմանան՝ ամենափոքր ներդրումն անգամ մեզ համար կարևոր է ու պետք է օգնել ու հորդորել ներդրողներին, որ գան ու Շիրակի մարզի զարգացմանը միտված ձեռնարկներն ավելի արագ կյանքի կոչվեն»,- ընդգծել է Շիրակի մարզպետը:
Աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, քաղաքաշինական ու սուբվենցիոն ծրագրերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21