Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

05.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանին, Համայնքային զարգացում ռազմավարական ուղղության ղեկավար Զառա Աղանյանին, ինչպես նաև «Սմարթ սիթի. Համայանքային զարգացման նորարական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Երզնկանյանին:
Կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրել են «Քաղաքացիական մասնակցության և թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական մեխանիզմների միջոցով» և «Արամազդ. սմարթ» (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ) ծրագրերը:
Վերջին ծրագիրը, ըստ պատասխանատուների, պիլոտային է և իրականացվելու է մարզի Սարապատ խոշորացված համայնքում: Նախատեսվում է համագործակցությունը ամրապնդելու և շահագրգիռ կողմերի կարողությունները հզորացնելու միջոցովՙ համայնքում ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և բնակչության միջև արդյունավետ կապերի հաստատում և կայացում՝ ի շահ երիտասարդների բարեկեցության և զարգացման:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է գաղափարն ու առաջարկել ծրագրում ներառել նաև փաստաթղթաշրջանառության գործառույթը, ինչը շատ առումներով կթեթևացնի հատկապես խոշորացված համայնքների բնակիչների հոգսը:
«Գործնական ու հեռանկարային ծրագիր է և շատ հետաքրքիր ձեռնարկ, որը, կարծում եմ, ոչ միայն տվյալ համայնքի, այլ նաև տարածքային կառավարման առումով հետաքրքրություն կներկայացնի: Մենք պատրաստ ենք համագործակցության և կողջունենք ցանկացած նորարար ու հետաքրքիր գաղափար»,-նշել է մարզպետը:
Հավելենք, որ ծրագրով նախատեսվում է Սարապատ համայնքում ներկայացուցչական աշխատանքային խմբի ձևավորում՝ «Համայնքային մասնակցություն» համակարգի (ՀՄՀ) ներկայացման և գործարկման նպատակով: Աշխատանքային խմբի և համայնքային հիմնական շահագրգիռ կողմերի համար անցկացվելու են կարողությունների զարգացմանն ուղղված գործողություններ (դասընթացներ, սեմինարներ)՝ գործնական հմտությունների բարելավման նպատակով:
Հանդիպման ընթացքում որոշվել է ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքային խմբում ընդգրկել նաև մարզպետարանի ներկայացուցչի, իսկ առաջիկայում մշակել երկկողմանի համագործակցության հուշագիր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58