Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատանում շահագործման է հանձնվել 70 ԿՎՏ հզորությամբ արևային կայան

07.03.2019

 Մարտի 7-ին Ազատանում տեղի է ունեցել արևային ֆոտովոլտային կայանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական ՀԿ նախագահ Նվեր Թորոսյանը, Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր:
«Այս կայանի բացման արարողությանը ես ուրախությամբ եմ մասնակցում մի քանի պատճառներով: Նախ ինձ համար այս ծրագրի իրականացումը հայ-ճապոնական բարեկամության խորհրդանիշ է, հետո՝ անչափ ուրախալի է, որ գլոբալ տաքացման ժամանակներում մեր մարզում էներգիայի այլընտրանքային տարբերակ է գործարկվում: Կայանն հզորությամբ մարզում երկրորդն է, այն շահավետ է մի քանի տեսանկյուններից՝ շրջակա միջավայրն ավելի քիչ կաղտոտվի, իսկ համայնքն էլ որոշակի միջոցներ կտնտեսի, որոնք կուղղվեն այլ խնդիրների լուծմանը»,- նշել է Շիրակի մարզպետը:
Ֆոտովոլտային կայանը արտադրելու է 100 հազար ԿՎՏ ժամ էլեկտրաէներգիա, ինչի արդյունքում շրջակա միջավայր կարտանետվի 50 հազար կգ ավելի քիչ ածխաթթու գազ՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը:
Ներկաներին ողջունել ու ծրագրի կարևորության մասին խոսել է նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Նշենք, որ արևային կայանը կառուցվել է «Եվրասիա» բարեգործական ՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44