Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

07.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Հյուրերը ներկայացրել են իրականացվող ծրագիրը և դրանից բխող այն գործողություննեը, որորոնք արվել են 2018 թվականի ընթացքում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ներառական և կայուն զարգացմանը՝ օժանդակելով ընտրված կլաստերներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու առկա նյութական և ոչ նյութական ռեսուրսները: Հանրային քննարկումների արդյունքում Շիրակի մարզում որպես կլաստեր ընտրվել է Արփի համայնքը:
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորելով ծրագրի իրականացումը Շիրակի մարզում՝ ներկայացրել է Արփի լճի տարածքի զարգացման հետ կապված ծրագրերն ու հնարավորությունները: «Մարզպետարանը բաց է համագործակցության համար և ամեն կերպ կաջակցի տեղեկատվության տարածմանը, մասնակցության խթանմանը»- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Այս ծրագրի բաղադրիչներից մեկը ենթադրամաշնորհների տրամադրումն է մարզերում գրանցված ՔՀԿ-ներին, որոնք պետք է ընտրված կլաստերներում իրականացնեն համայնքային զարգացման ծրագրեր: Յուրաքանչյուր ենթադրամաշնորհային նախագծին տրամադրվելու է 2-6 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ենթադրամաշնորհային նախագծերի համար նախատեսված ընդհանուր բյուջեն կազմում է 54 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Եվս 94 հազար եվրո նախատեսված է սոցիալական ձեռնարկատիրության ծրագրերի համար, յուրաքանչյուրին՝ 3-9 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Ենթադրամաշնորհների մեկնարկը կհայտարարվի մարտի 29-ին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58