Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքային հանդիպումների մեկնարկը տրված է. առաջին հանդիպումը Սարապատ խոշորացված համայնքում էր

07.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի մի շարք պատասխանատու վարչությունների պետերի հետ մարտի վեցին այցելել է Սարապատ խոշորացված համայնքի Թորոսգյուղ վարչական կենտրոն, հանդիպել Սարապատի համայնքապետի, վարչական ղեկավարների և ավագանու անդամների հետ։
«Ինչու ենք սկսել մեր այցելությունները Սարապատից, ասեմ՝ պատճառն այն է, որ Սարապատը չնայած մեծ համայնք չէ, ցուցանիշներով էլ շատ առաջատարներից չէ, սակայն այն համայնքներից է, որն իր բնակավայրերով անսահման պոտենցիալ ունի, որը կարելի է օգտագործել ու մենք պետք է օգտագործենք այդ պոտենցիալը»,- նշել է Շիրակի մարզպետը:
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարն ու վարչական ղեկավարները մարզային իշխանություններին դիմել են մի շարք հարցերով, մասնավորապես, անդրադարձ է եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված խնդիրներին: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը համայնքաբնակներին տեղեկացրել է, որ բացի գարնանացան գարու սուբսիդավորված սերմացուից, մարզի ազգաբնակչությունը մյուս սերմացուների ձեռքբերման հարցում առանձնակի խնդիրներ չի ունենա:
Շիրակի մարզպետն հատկապես կարևորել է համայնքում ներդրումների ներգրավումը:
«Մենք ամեն ինչ անելու ենք ներդրումների ներգրավման համար: Ես վարչապետի հետ հանդիպման ժամանակ հանձնարարական եմ ստացել՝ առավելագույնս աջակցել մեր մարզում ներդրումային հավասար պայմանների ապահովման համար: Ես էլ ձեզ եմ կոչ անում՝ ազնիվ մրցակցային պայմանների ու ներդրողներին շահագրգռելու քաղաքականությունը ձեր գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ավարտին մարզպետը շրջել է Թորոսգյուղի դպրոցում, այնուհետև պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58