Նորություններ
ՈՒՂԵՐՁ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹՒՎ
08.03.2019

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնան այս գեղեցիկ տոնը խորհրդանշում է կյանքի հավերժությունն ու անսահման գեղեցկությունը: Այս տոնը լավ առիթ է մեկ անգամ ևս լավագույն մաղթանքներ, երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ` հոգատարության, համբերության և ազգանվեր առաքելության համար:
Սիրելի՛ կանայք, Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքն ու երկիր մոլորակը: Թո՛ղ բոլորիդ սրտերում, ընտանիքներում և ամենուր մշտապես խաղաղություն թևածի։ Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:
Ձեզ անսահման սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն և գարնանային բարձր տրամադրություն:
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ