Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն բուժհաստատություններ

11.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա: Մարզպետը շնորհավորել է նորանշանակ տնօրեն Արկադի Անդրիասյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Պոլիկլինիկան սպասարկում է 27 հազար բնակչի: Տնօրենի հավաստմամբ հաստատությունն օրական 300-400 հիվանդ է դիմում: Մարզպետը շրջել է պոլիկլինիկայում, ծանոթացել պայմաններին ու զրուցել բժիշկների, ինչպես նաև այցելուների հետ:
«Առողջության առաջնային պահպանման օղակի արդյունավետ գործունեությունը մեզ համար չափազանց կարևոր է, քանզի այս օղակն առաջինն է, որ շփվում է բնակչության հետ և նրանց առողջական խնդիրների բացահայտման ու կանխմանն ուղղված քայլերում այս օղակը շատ անելիքներ ունի: Դա նշանակում է՝ մենք պետք է տքնաջան աշխատենք ու հոգատար վերաբերմունք ցուցաբերենք քաղաքացիների նկատմամբ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետն այցելել է նաև թիվ 1 պոլիկլինիկա, շրջել հաստատությունում, ծանոթացել պայմաններին: Կարևորելով շենքային պայմանների բարելավումը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ պոլիկլինիկայի շենքի կարգավիճակի, նորոգման և այլ տարբերակների քննարկումն այժմ էլ ընթացքի մեջ է, և մարզային իշխանությունները շահագրգիռ են հնարավորինս արագ այդ հարցերում հստակություն մտցնելու առնչությամբ:
Տիգրան Պետրոսյանը եղել է նաև Գյումրու պոթոլոգոանատոմիական լաբորատորիայում: Շրջայցից հետո մարզպետը տնօրենին հորդորել է ուշադրություն դարձնել հաստատության մաքրությանն ու գնացուցակը փակցնել առավել տեսանելի վայրում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04