Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի պատասխանատուների հետ

12.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձմռանից հետո մարզի հատվածում իրականացվելիք շինաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության պատասխանատուն մարզպետին վստահեցրել է, որ Լանջիկ- Գյումրի հատվածում աշխատանքները կմեկնարկեն 10-15 օրվա ընթացքում:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին հանդիպել՝ քննարկելու առաջիկա անելիքներն ու մտահոգող հարցերը:
Նշենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վրա դեռ նախորդ տարվանից մեկնարկել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը, իրականացվում են կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:03:44