Նորություններ
Քննարկում «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների դեպքերի» թեմայով
12.03.2019
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն այսօր անցկացրել է հանդիպում «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների դեպքերի քննարկում» թեմայով:
Հանդիպմանը ներկա են եղել մարզպետարանի առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության բաժինների պետերը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Կումայրու, Անիի և Ախուրյանի բաժինների անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքների տեսուչները, Գյումրի, Անի համայնքների ԽՀՀ-ների անդամները, Գյումրի-1, Գյումրի-2 ՍԱՏԲ-ների և Ախուրյանի, Մարալիկի ՍԱՏԳ-ների դեպք վարող մասնագետները, Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, երեխաների խնդիրներով զբաղվող տարբեր հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Հանդիպմանը ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը ներկայացրել է 12 դեպք, որոնցից 4-ը վերաբերվել է երեխայի ընտանիքում և ծնողների հետ ապրելու իրավունքի պաշտպանությանը, 8-ը՝ երեխաների կրթության իրավունքի պաշտպանությանը:
Յուրաքանչյուր դեպք ներկայացվել ու քննարկվել է առանձին, երեխայի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ, որից հետո մասնակիցները հայտնել են կարծիքներ և ներկայացրել առաջարկություններ: Բոլոր դիտարկումները կմիավորվեն և առաջիկայում ընտանիքներին կներկայացվեն՝ ելնելով երեխայի լավագույն շահից:
Հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին դպրոց վերադարձնելու խնդիրներին առնչվող հարցերի քննարկմանը պատասխանատուները պայմանավորվածություն են ձեռք բերել առավել սերտացնել համագործակցությունը ոստիկանության և դպրոցների միջև, ինչպես նաև խստագույնս հետևել երեխաների բացակայություններին. ռիսկային դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և կրթության բաժիններին: