Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Անիի տարածաշրջան

13.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր սահմանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ եղել է սահմանի երկայնքով տեղակայված մի քանի ուղեկալներում, ծանոթացել սահմանապահների ծառայության ընթացքին: Տիգրան Պետրոսյանը դիտել է նաև պատմական Անի մայրաքաղաքի ավերակները: Անիի ավերակները դիտարկելու համար ամենահարմար տարածքները և ամենամոտ կետերը գտնվում են Շիրակի մարզում: Քննարկվել է զբոսաշրջության զարգացմանը, մասնավորապես, սահմանային անցման կարգի դյուրինացմանն առնչվող հարցեր:
«Շիրակի մարզը մեծ ներուժ ունի, զբոսաշրջիկներին հետաքրքրող շատ վայրեր կան մեզ մոտ, պատմաճարտարապետական զբոսաշրջության ուղղությունը կարող է նաև հիմք հանդիսանալ` հոգևոր և ուխտագնացային զբոսաշրջության զարգացման համար»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզային իշխանություններն այցելել են նաև Խարկով բնակավայր: Այստեղ նրանք մասնակցել են Անիավան բնակավայրի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանի կողմից ՀՀ պետական դրոշի փոխարինման արարողությանը:
Սահամանապահ զորամասի հրամանատարության ուղեկցությամբ մարզպետը շրջել է նաև սահմանային գոտում գտնվող այն շենք-շինությունների տարածքում, որոնք սահմանապահների կողմից այժմ չեն օգտագործվում: Կողմերը քննարկել են դրանց նպատակային օգտագործմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23