Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներկայացվել է «Շիրակի մարզի հանրակրթության ոլորտի խնդիրները և առաջարկվող լուծումները» աշխատանքային ծրագիրը

14.03.2019

 Մարտի 14-ին Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը ներկայացրել է «Շիրակի մարզի հանրակրթության ոլորտի խնդիրները և առաջարկվող լուծումները» աշխատանքային ծրագիրը, որը մշակվել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ: Ծրագրում մշակվել ու վերլուծվել են ոլորտի հիմնահարցերը, առաջարկություններ են ներկայացվել դրանց լուծման առումով: Մասնավորապես, մարզի կրթության բնագավառի պատասխանատուները կարևորել են դպրոցներում ուսուցչի թափուր տեղի մրցույթի անցկացման կարգում փոփոխություն կատարելու, մանկավարժական բուհերում պետպատվերով սովորած և ավարտած շրջանավարտների նպատակային գործուղման, դասաժամերի և դրույքաչափերի փոփոխության, դասարանների խտության փոփոխության և մի շարք այլ գործառույթներում փոփոխություններ կատարելը: Շիրակի մարզպետը աշխատանքային ծրագրի ներկայացումից հետո նշել է, որ ուրախ է, երբ պատասխանատուները համակողմանի վերլուծել են հիմնահարցերը և փորձել են գործնական լուծումներ գտնել դրանց համար. « Ոգևորող է, երբ ոլորտի պատասխանատուները կարող են մշակել առաջարկների մի փաթեթ, որը հստակ ծրագիր է և լուծումների ու փոփոխությունների առաջարկ: Վստահեցնում եմ՝ այս փաթեթում ներկայացված շատ դրույթներ կներկայացնեմ նաև կրթության և գիտության նախարարին»:
Սակայն Տիգրան Պետրոսյանը կարևորել է դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը, լարվածության վերացման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկումը. «Ինձ համար չափազանց կարևոր է դպրոցներում լարվածության վերացումը, վեճերի, վիճաբանությունների ու անօրինությունների բացառումը: Ես հասկանում եմ, որ նախկինում դպրոցների տնօրենները ստիպված քաղաքական տարատեսակ խնդիրների մեջ են ներքաշվել: Այժմ այդ առումով նրանք կաշկանդված չեն, որևէ մեկը որևէ հարցում պարտադրանք չի ներկայացնելու: Մեր գերխնդիրն է կրթության դերակատարների նկատմամբ վստահության վերականգնումը»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետն առաջարկել է քննարկումները շարունակել և քայլեր ձեռնարկել այդօրինակ խնդիրները բացառելու առնչությամբ: Կրթության բնագավառի նկատմամբ վստահության վերականգնումն ու կրթական գործընթացներում ապօրինությունների բացառումը աշխատանքում կարևորագույն պայման է լինելու:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22