Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

14.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կարևորելով քաղհասարակության և պետական կառույցների համագործակցությունը՝ մարզպետը վստահեցրել է, որ Շիրակի մարզպետարանը բաց է բոլոր տեսակի առաջարկների առջև:
«Ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ: Ողջունում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Ես, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մարդ, որ երկար տարիներ աշխատել է այս բնագավառում, չէի կարող չկարևորել ձեզ հետ համագործակցությունն ու ձեր գաղափարների ու ծրագրերի քննարկումը: Հասարակական կազմակերպություններն ունեն ներուժ, որն օգտագործելը բխում է մեր մարզի շահերից: Ձեր ունեցած մարդկային ռեսուրսն ու գաղափարային բանկը, տեսակետներն ու հնարավորությունները, նախաձեռնություններն ու առաջարկները մեզ համար չափազանց կարևոր են»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետն առանձին-առանձին լսել է բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչներին, նրանց մտահոգություններն ու առաջարկություները, ծանոթացել նրանց կատարած աշխատանքներին, իրականացրած ծրագրերին: Ծավալվել է անմիջական քննարկում, հնչել են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են կրթական, առողջապահական, քաղաքաշինական, ճանապարհաշինական հիմնահարցերին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանն ու աղբահանությանը: Անդրադարձ է եղել «Մաքուր Հայաստան» ծրագրին ու դրա շրջանակներում մարզպետարանի, պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին և հասարակական կազմակերպությունների հնարավոր մասնակցությանը: /Ի դեպ «Մաքուր Հայաստան» ծրագրի շուրջ ՀԿ-ներն իրենց առաջարկությունները կարող են ուղարկել Շիրակի մարզպետարան՝ cleanshirak@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև մարտի 18-ը՝ ժամը 18.00-ն:/
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ նման բաց ու թափանցիկ աշխատանքը, առաջարկների ընդունման առումով պատրաստակամությունն իրենց էլ է պարտավորեցնում համագործակցությունը մարզային իշխանությունների հետ սերտացնելու: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները պարբերական դարձնելու և նոր քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59