Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդատվական հանդիպում

15.03.2019

 ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները մարտի 15-ին այցելել են Գյումրի: Շիրակի մարզպետի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Գյումրու դպրոցների տնօրենները:
Կարևորելով կրթության տեսչական մարմնի հետ համագործակցությունը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կրթության բնագավառում խնդիրների կարգավորումն համարում է առաջնային:
«Մենք հիմա խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, կարծում եմ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չէ առանց կրթական հեղափոխության, կրթական բարեփոխումների: Իսկ կրթական բարեփոխումների իրակակացման համար պետք է քայլերն անհապաղ ձեռնարկենք: Մենք պատրաստ ենք համագործակցելու և աշխատելու, համատեղ ջանքերով առաջ գնալու»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը ևս կարևորել է համագործակցույթունն ու նշել, որ իրենք պատրաստ են համատեղ աշխատանքի, իսկ Շիրակի մարզի հաջողված փորձերն ու օրինակները կփոխանցեն մյուս մարզերին:
Խորհրդատվական հանդիպման ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցները ուսումնական հաստատությունների տնօրեններին ներկայացրել են կրթության տեսչական մարմնի ստուգումների գործընթացը, կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները, ինչպես նաև պատասխանել են հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին:
Նշենք, որ նմանատիպ հանդիպումները կազմակերպվում են հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:03:44