Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՏՏ համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների հետ

18.03.2019

Մարտի 18-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հանդիպում-քննարկում է անցկացրել ՏՏ համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների հետ: Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է, երբ հանդիպում է այն բնագավառի ներկայացուցիչներին, որոնցից շատերի հետ գործընկեր է:
«Ինձ համար առանձնակի ոգևորիչ է ՏՏ բնագավառի մարդկանց հետ հանդիպումը, ձեզանից շատերին անձամբ ճանաչում եմ, պատիվ է ևս մեկ անգամ հանդիպելը, իսկ Շիրակի մարզպետի պաշտոնում ձեզ ողջունելով ուզում եմ վստահեցնել, որ որ ՏՏ ոլորտի զարգացումը Շիրակի մարզում լինելու է մեր առաջնայնություններից, և մենք շահագրգռված ենք շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ներկայացուցիչների հետ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում խոսվել է ՏՏ ոլորտի արդի հիմնախնդիրների մասին: Մարզպետը, կարևորելով Շիրակի մարզի ներուժն այս ոլորտում, ընդգծել է, որ հենց տեխնոլոգիական զարգացումն է հանգեցնելու Շիրակի զարգացմանը, այս բնագավառը լինելու է կարևոր օղակ, որը նպաստելու է մարզի զարգացմանը:
«Շիրակը հսկայական չիրացված ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի ճիշտ ուղղորդումը, կարող է նպաստել մեր մարզի զարգացմանը: Այստեղ մենք խնդիր ունենք կրթության ոլորտում նորարարությունների, կրթական ու տեխնոլոգիական զարգացումներում համաչափության ու զուգորդման»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետին ոլորտի ներկայացուցիչները տարատեսակ հարցեր են ուղղել, ծավալվել է անմիջական ու ջերմ քննարկում՝ ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների, առաջիկա ծրագրերի, աշխատանքային հիմնական ուղղությունների, ինչպես նաև որակյալ կադրերի պատրաստման ու մարզում նրանց գործունեությունը շարունակելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58