Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համագործակցության հուշագիր

18.03.2019

Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Զորակ Խաչատրյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրով Շիրակի մարզպետարանն ու պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժինը պարտավորվում են համագործակցել անչափահասների հիմնախնդիրների լուծման հարցում:
«Մեզ համար անչափահասների հիմնախնդիրների լուծումն անչափ կարևոր է, մենք աշխատանքում պետք է առավել ուշադիր լինենք: Թիրախային և արագ աշխատանքն ու գործիքների մշակումը կարևոր պայման պետք է լինի բոլորիս համար: Շիրակի մարզի աղքատության ցուցանիշները մտահոգիչ են բոլորիս համար: Աղքատ մարզում, բնականաբար, աղքատ են երեխաները՝ դրա բոլոր հետևանքներով: Ուրեմն մեր անելիքներն առավել շատ են: Այս առումով հուշագրի ստորագրումը կաևոր քայլ կարելի է համարել»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ հուշագրի նպատակը հակասոցիալական վարքագիծ դրսևորող, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների, իրենց երեխաների նկատմամբ բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների /կամ նրանց օրինական ներկայացուցիչների/, պրոբացիայի կին և անչափահաս շահառուների հետ վերասոցիալականացմանն ուղղված համատեղ աշխատանքն է լինելու: Այն ենթադրում է տվյալների փոխանցում, համատեղ քննարկումների կազմակերպում, փոխադարձ աջակցություն վերասոցիալականացման աշխատանքներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46