Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համագործակցության հուշագիր ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Ինովացիոն և Տեխնոլոգիական Համայնք» ՀԿ-ի միջև

18.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և «Ինովացիոն և Տեխնոլոգիական Համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Խաչատրյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է քայլեր ձեռնարկել մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների, եռաչափ մոդելավորման և համակարգչային ինժեներիայի տարածման ու զարգացման ուղղությամբ:
Ըստ այդմ, «Ինովացիոն և Տեխնոլոգիական Համայնք» սոցիալական հասարակական կազմակերպությունը պարտավորվում է «Շիրակի Տարածաշրջանային պետական քոլեջ»-ում ստեղծելու եռաչափ մոդելավորման ժամանակակից լաբորատորիա: Այն հիմք կդառնա նոր խմբակի բացման և դասընթացների անցկացման համար:
«Շատ կարևոր է, որ միջին մասնագիտական կրթությունը զարգանա ու այստեղ մենք պետք է հստակ ֆիքսվենք մեր ներուժի վրա, հաշվի առնենք մեր հնարավորությունները, Շիրակի մարզի առանձնահատությունները պետք է օգտագործել հօգուտ մարզի զարգացման: Կարծում եմ այս հուշագրով նախատեսված քայլերի իրականացմամբ հնարավոր կլինի օժանդակել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը տեխնիկական ու խորհրդատվական միջոցներով օժանդակումը կարևորել է նաև ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Նշենք, որ հուշագրով նախատեսվում է կողմերի աջակցությունը միմյանց նոր ուսանողների ներգրավման գործում և գաղափարների տարածմանը համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:03:44