Նորություններ
Շիրակի մարզպետարանը ձևավորում է հանրային հաշվետվողականության նոր հարթակ
19.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ մարզպետարանում ձևավորվում է հանրային հաշվետվողականության հարթակ՝ քննարկումների, խնդիրների վեր հանման, դրանց լուծման ուղիների որոնման նպատակով: Հարթակը ենթադրում է ամենշաբաթյա ոլորտային հանդիպումներ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու ենթակա կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների, բոլոր շահագրգիռ կողմերի միջև:
Յուրաքանչյուր հինգշաբթի հարթակը կնախատեսի որևէ բնագավառի խնդիրների քննարկում:
Առաջին քննարկում-հանդիպումը Շիրակի մարզի ճանապարհաշինության հիմնահարցերին է նվիրվելու:
Մարտի 21-ին ժամը 14.00 Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում կքննարկվեն ճանապարհաշինական և փողոցաշինական հիմնախնդիրները:
Սիրով հրավիրում ենք խնդրով մտահոգ բոլոր կազմակերպություններին, քաղհասարակության ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին: