Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու կազակական կազմակերպության ներկայացուցիչները Շիրակի մարզպետին հյուր

19.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրու կազակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ծավալվել է անմիջական զրույց` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնեղ հարցերի շուրջ: Գյումրու կազակական կազմակերպության ղեկավար, հայ-ռուսական հայրենիքի պաշտպանի միջազգային ռազմական ակադեմիայի փոխնախագահ Յուրի Իսրայելյանը Տիգրան Պետրոսյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է, երբ զգում է մարզային իշխանությունների շահագրգռվածությունը տարատեսակ հիմնահարցերի լուծման ճանապարհին:
Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ պատրաստ է համագործակցության և կարևորել է համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
«Հայ-ռուսական բարեկամության պատմության մեջ կարևոր տեղ ունի հայ-կազակական համագործակցությունը: Գյումրիում կազակական կազմակերպությունը կարծում եմ` հետաքրքիր նախաձեռնություններով կարող է հանդես գալ: Հետաքրքիր կլինի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասում կազակական կենցաղի տան ստեղծումը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ավարտին հայ-ռուսական հայրենիքի պաշտպանի միջազգային ռազմական ակադեմիայի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պարգևատրվեց պատվոգրով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58