Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2019 թվականի համապետական շաբաթօրյակին Շիրակի մարզը կմասնակցի մեծ ակտիվությամբ

20.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին անցկացվող համապետական մաքրության օրվան: Մարզպետը կարևորել է մարզի բոլոր համայնքների, պետական և մասնավոր կառույցների ակտիվ մասնակցությունը համապետական շաբաթօրյակին: Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հորդորել է լինել հետևողական այս աշխատանքներում: «Շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներին պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք, այստեղ կարևոր է յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր կազմակերպության նախաձեռնողականությունը։ Մեր երկիրը մաքուր կպահենք, մաքրությունը մարզից, համայնքից ու մեր բակերից սկսենք, մարդկանց մտածելակերպում փոփոխություն անենք»,-նշել է մարզպետը։
Մարտի 23-ին աղբահանության աշխատանքներ իրականացվելու են մարզի 42 համայնքներում, նախատեսվում են մաքրման աշխատանքներ իրականացնել միջպետական և համապետական նշանակության միջհամայնքային ճանապարհներում և հարակից տարածքներում, այգիներում, պուրակներում սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում՝ նպատակը քաղաքացիների շրջանում մաքրությունը ապրելակերպ դարձնելն է, ինչպես մաքրելու, այնպես էլ չաղտոտելու մշակույթի ձևավորումը։ Մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաներին, կազմակերպչական գործողություններին հնարավոր կլինի հետևել նախապես կազմված քարտեզի միջոցով:
Խորհրդակցության օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Շիրակի մարզպետարանում նոր ձևավորվող հանրային հարթակի գործունեությանը: Հանրային հաշվետվողականության հարթակը ենթադրում է ամենշաբաթյա ոլորտային հանդիպումներ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու ենթակա կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների, շահագրգիռ կողմերի միջև: «Հանրային հաշվետվողականության հարթակը պետք է հստակ կամուրջ դառնա հասարակության, շահագրգիռ բոլոր կողմերի ու պետության միջև։ Մենք պետք է ամեն շաբաթ բարձրացնենք որևէ ոլորտի հիմնախնդիր, պետք է խոսենք արված ու նախատեսվելիք աշխատանքների, բացթողումների ու չարվածի մասին, փորձենք լուծումներ գտնել».- նշել է մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հողերի վարձակալության տրամադրման գործընթացը մաքսիմալ թափանցիկ կազմակերպելուն: Տիգրան Պետրոսյանը հորդորել է պատասխանատուներին հետևողական լինել, ջանքեր չխնայել այս աշխատանքները սահուն, արդյունավետ և ժամանակին իրականացնելու համար:
Քննարկվել են նաև ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13