Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ հանրային հաշվետվողականության հարթակի առաջին քննարկումը

21.03.2019

Մարտի 21-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված հանրային հաշվետվողականության հարթակի առաջին քննարկումը, որը վերաբերում էր ճանապարհաշինության հիմնահարցերին: Քննարկմանը մասնակցեցին Շիրակի մարզպետարանի և քաղաքային համայնքների ոլորտային պատասխանատուները, «Հյուսիս-հարավ» ծրագրի Շիրակի մարզում աշխատանքների իրականացման պատասխանատու «Սինոհիդրո» ընկերության փոխմենեջեր Լյու Մին Տյուն, մարզի ճանապարհները սպասարկող, ինչպես նաև Գյումրու ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների տնօրենները:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նախապես ներկայացրել է մարզում ճանապարհաշինության բնագավառում 2019 թվականին իրականացվելիք աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն: Ըստ այդմ 2019 թվականին նախատեսվում է շուրջ 11 մլրդ դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Ծավալվել է շահագրգիռ քննարկում հանդիպմանը մասնակցող քաղհասարակության ու զանգվածային լրատվության ներկայացուցիչների, շահագրգիռ քաղաքացիների ու պատասխանատուների միջև: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26