Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այց Աշոցք խոշորացված համայնք

21.03.2019

 Աշոցք խոշորացված համայնք այցելության շրջանակներում Շիրակի մարզպետն այցելել է «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց: 100 մահճակալանոց հիվանդանոցն ունի վիրաբուժական, մանկական, թերապևտիկ, մանկա-բարձագինեկոլոգիական բաժանմունքներ: «Ս.Կամիլլո» Հիմնադրամի տնօրեն Հայր Մարիո Կուկարոլլոյի ուղեկցությամբ Տիգրան Պետրոսյանը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների ու հիվանդների հետ, իսկ այցելության ավարտին ջերմ խոսքեր գրել հյուրերի գրառումների մատյանում. «Հայաստանի ամենացուրտ վայրից բաժանվում եմ ամենաջերմ զգացողություններով, որոնք ստացա հայր Մարիոյի հետ ծանոթությունից և այս մեծ բժշկական ընտանիքի աշխատանքները տեսնելուց: Շնորհակալություն բոլոր բարեգութ սրտերին, որոնց նվիրման և աշխատանքի արդյունքն է այս բժշկական կենտրոնը»:
Տիգրան Պետրոսյանը շրջել է նաև Եվրամիության ֆինանսավորմամբ վերջերս շահագործման հանձնված դահուկավազքի նորակառույց կենտրոնում, այցելել «Նոր հատիկ» հնկացորենի վերամշակման գործարան: Շուրջ երկու տարի շահագործման հանձնված գործարանի արտադրանքն ու տեսականին բավական բարձրորակ է և հասցրել է սիրելի դառնալ շատերի համար, սակայն իրացման ծավալներն են դեռ շատ փոքր, գործարանն աշխատում է հզորության շատ քիչ քանակով: Տիգրան Պետրոսյանը լսել է տնօրինության մտահոգությունները, կարևորել աշխատանքներում ճիշտ մարքեթինգն ու ապրանքանիշի ներկայացման նոր ուղիների մշակումը:
Տիգրան Պետրոսյանը եղել է նաև ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատում, այցելել Բավրայի սահմանային անցման կետ: Մարզպետը շրջել և ծանթոթացել է աշխատանքներին: Վերջերս նորոգված անցակետում գործում է ժամանակակից չափանիշներին համապատասխանեցված «մեկ կանգառ, մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում կենտրոնացնել սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցների գործունեությունը և ապահովել տեղեկատվության սահուն փոխանակում բոլոր պատկան ծառայությունների միջև:

Շիրակի մարզպետն այցելել է նաև Կրասար բնակավայր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգույթուններն ու խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13