Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց «Ազգային խաղերի զարթոնք» մարզամշակութային մրցույթը

22.03.2019

 Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվել է «Ազգային խաղերի զարթոնք» խորագիրը կրող ՀՀ Շիրակի մարզի դպրոցականների մարզամշակութային մրցույթը, որի նպատակը նախնիների կողմից խաղացված ազգային խաղերի վերհիշումն է, վերականգնումը և դրանք դպրոցականների առօրյայում հնարավորինս արմատավորումը: Մրցույթին մասնակցել են Շիրակի մարզի մի շարք դպրոցների թիմերը: Թիմի կազմում ընդգրկված են եղել 5 - 6-րդ դասարանների հինգ աշակերտ՝ երեք տղա և երկու աղջիկ: Ծրագրով անցկացվել է «Աչքկապոցի», «Փայտ քաշոցի», «Աքլորակռիվ» և «Պարանի ձգում» խաղ-մրցույթները: Միջոցառումը մեկնարկել է «Քոչարի» պարով՝ միաժամանակ պարել են բոլոր 8-ը թիմերը:
Մրցույթի ընդհանուր հաշվարկում մրցանակային եռյակը գլխավորել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար՝ Բայանդուրի և Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցների թիմերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36