Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ

22.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին և համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է վերջին շրջանում Անի համայնքում ստեղծված փակուղային իրավիճակը և համայնքապետարանի աշխատանքի խաթարումն ու դրա հետևանքներին առնչվող հարցեր։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել և գտնում է, որ այն պետք է լուծվի միայն փոխադարձ զիջումների, հանդուրժողականության և օրենքի շրջանակներում։
«Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որը պետք է ուղղակիորեն լուծվեր համայնքում, սակայն ոչ միայն չի լուծվել, այլև սրվել ու մտել է փակուղի։ Այս ամենը վատ հետևանքներ ունի, քանի որ կարող են լինել անթույլատրելի երևույթներ ու նաև համայնքի շարունակական զարգացմանը միտված քայլերը կարող են հապաղել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետն ընդգծել է, որ կարևորում է խնդրի լուծման ճանապարհին ընդհանուր եզրեր փնտրելը, քայլերում օրինականության պահպանումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26