Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներին

22.03.2019

Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը հիմնադրամի ներկայացուցիչները խոսել են իրենց գործունեության ու իրականացված ծրագրերի մասին՝ նշելով, որ 22 տարի կազմակերպությունը գործունեություն
է ծավալել հինգ ոլորտներում` մարդասիրություն, շինարարություն, կրթություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն:
Շիրակի մարզպետը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում կազմակերպության գործունեությունը, հատկապես, երիտասարդության հետ աշխատանքում՝ կարևորելով համագործակցությունը: Տիգրան Պետրոսյանը ընդգծել է, որ մարզային իշխանությունները պատրաստ են գործակցելու և աջակցելու հնարավորությունների սահմաններում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26