Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնակցություն «Լիտվայի օր» մշակութային միջոցառմանը

22.03.2019

«Լոֆթ Գյումրիում» մարտի 22-ին անցկացվել է «Լիտվայի օր» մշակութային միջոցառումը, որն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU at LOFT Gyumri ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Բրիչկովսկին, պաշտոնատար այլ անձինք, արվեստագետներ, երիտասարդներ։
Շիրակի մարզպետը կարևորել է այսօրինակ ձեռնարկների իրականացումը և նշել, որ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս շիրակցիներին ծանոթանալու տարբեր եվրոպական երկրների մշակույթին ու ավանդություններին, պատմությանն ու սովորություններին։
Միջոցառման կարևորության մասին է անդրադարձել նաև դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ցուցադրվել է Լիտվայի պատմության, ավանդույթների և մշակույթի մասին ֆիլմ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26