Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը ոգևորությամբ մասնակցեց համապետական առաջին շաբաթօրյակին

23.03.2019


Մարզի բոլոր համայնքները, պետական ու մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները՝ Շիրակի մարզը մեծ ոգևորությամբ մեկնարկեց համապետական շաբաթօրյակը, որին մասնակցեց շուրջ 13 հազար մարդ, օգտագործվեց 120 միավոր տեխնիկա, 20000 բազմապիսի գործիքներ:
«Այս օրվա խորհուրդը միայն մաքրելը չէ, այլ նաև չկեղտոտելն է, մեր բոլորի քայլերը պետք է միտված լինեն մեր երկիրը մաքուր պահելուն: Այս տեսանկյունից եթե նայենք մեր այսօրվա միջոցառմանը, ապա այն իսկապես մեծ խորհուրդ ունի: Մենք չպետք է կեղտոտենք այն ինչ մերն է, իսկ այս երկիրը մերն է, մենք պետք է մաքուր պահենք մեր երկիրը, մեր մարզն ու համայնքը, մեր տունը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ իրականացվել են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքներում, պատմամշակութային հուշարձանների տարածքներում, իրականացվել են հանրային տարածքների, այգիների, պուրակների, գետերի հուների մաքրություն ու բարեկարգում։
Կատարվել են տարերայնորեն ձևավորված 25 ժամանակավոր աղբանոցների և աղբակույտերի հեռացման և մաքրման աշխատանքներ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23