Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ «Տուրիզմը Շիրակում երեկ, այսօր և վաղը» խորագրով

25.03.2019

Կարևորելով զբոսաշրջության դերը Շիրակի տնտեսության զարգացման գործում՝ «Գյումրի Լոֆթում» այսօր անցկացվել է քննարկում՝ «Տուրիզմը Շիրակում երեկ, այսօր և վաղը» խորագրով: Քննարկմանը մասնակցել և առաջիկա անլիքների ու նախատեսված ծրագրերի մասին է անդրադարձել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Ես միշտ կողմնակից եմ եղել հանրային քննարկումներին, քանզի այսպիսի ձևաչափով հանդիպումները նոր առաջարկների ու նոր ուղիների մշակման արդյունավետ տարբերակներ են: Զբոսաշրջությունը Շիրակի մարզի զարգացման ռազմավարության մեջ առաջնային ուղղություններից պետք է լինի, քանզի մեր մարզը մեծ ներուժ ունի: Սակայն այստեղ մեկ բան հստակ է՝ ներուժ կա, բայց այն չի օգտագործվում, կարծում եմ՝ մենք դեռ այն փուլում ենք, որ պետք է հստակեցնենք մեր զբոսաշրջային առավելությունները: Շիրակի մարզի զբոսաշրջային ամենաուժեղ կողմը մարդիկ են»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը կարևորել է նաև մարզի տեսարժան վայրերի մասին տեղեկատվության ամբողջականացումն ու տարածումը, տուրիզմի բնագավառին առնչվող տարատեսակ հիմնահարցերի հստակեցումն ու դրանց լուծմանը միտված քայլերի անհապաղ ձեռնարկումը:
Ծավալվել է անմիջական քննարկում: Ներկաները անդրադարձել ու կարևորել են ենթակառուցվածքների նորոգումն ու կառուցումը, տուրիստական ուղիների հստակեցումը, հյուրանոցային բիզնեսի զարգացումը, ոլորտին առնչվող այլ հիմնահարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:07:12