Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

26.03.2019

 Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մարտի 26-ին արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը« Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, աշխատանքային խմբի անդամները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով ու կարևորելով խմբի աշխատանքները, հույս է հայտնել, որ հունիսի 30-ին արդեն աշխատանքային խումբը կներկայացնի տնակների հստակ թիվն ու աշխատանքների ճանապարհային քարտեզը: «Սա Գյումրի քաղաքի համար չափազանց կարևոր աշխատանք է, մենք բոլորս գիտենք, թե անօթևանությունն ինչ ազդեցություն ու հետևանք ունի մեր մարզի վրա, այնպես, որ օր առաջ աշխատանքների ամփոփումը մեծ նշանակություն կունենա »,- նշել է Շիրակի մարզպետը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ներկայացրել է խմբի առջև դրված խնդիրները, կատարված հստակեցումները: Ըստ այդմ, հավաքագրվել է 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքների:
Նշենք, որ աշխատանքային խմբին առաջարկներ են ներկայացրել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը քննարկման ընթացքում առաջարկել է տնակներում բնակվողների տվյալների հավաքագրման ժամանակ հաշվի առնել բոլոր կառույցների ներկայացրած տվյալները, համադրել և վերլուծել դրանք, յուրաքանչյուր սոցիալական խմբի համար ընդհանրական վերլուծությունից հետո նոր տալ խնդրի լուծման ֆինանսական գնահատական:
Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն էլ անդրադարձել է Աշոցքի Կոճոռ թաղամասի հիմնահարցին, ինչի վերաբերյալ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ խնդիրն առանձին քննարկման հարց կդառնա առաջիկայում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13