Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
27.03.2019

Հարգելի թատերական գործիչներ և թատերարվեստի երկրպագուներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի` Թատրոնի Միջազգային օրվա առթիվ:
Հայ թատրոնը հիրավի հարստացրել է մեր մշակույթը և այժմ էլ մեր թարտերարվեստի ներկայացուցիչներն արժանապատվորեն շարունակում են ավանդույթներն՝ իսկական արվեստագետին վայել գործունեությամբ:
Հայ թատրոնի բազմադարյա պատմության մեջ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ունի իր մնայուն տեղը: Նրա դերասանական կազմի նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ թատերասերներին մատուցվել և մատուցվում են բարձրարվեստ ներկայացումներ: Բազում սերունդներ են դաստիարակվում բարու, գեղեցիկի և հայրենասիրության ոգով, յուրաքանչյուր թատերախաղ ոչ միայն իրադարձություն է, այլ յուրահատուկ ստեղծագործական հաշվետվություն տաղանդի երկրպագուների առջև:
Գովասանքի է արժանի նաև Գյումրու Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի ստեղծագործական խումբը, որը մշտապես պատվով է կատարում իր առաքելությունը մանուկ հանդիսատեսի առջև:
Թատրոնի՛ նվիրյալներ, թող լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեզ հետ՝ մղելով նոր ձեռքբերումների:
Ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ստեղծագործական բազում հաջողություններ:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ