Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հետ անմիջական շփումներն առաջնային խնդիր, համայնքային այցելություններն էլ շարունակական գործընթաց

28.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համայնքային այցելությունների շրջանակում մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ եղել է Ազատան համայնքում, խորհրդակցություն անցկացրել ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել համայնքի հիմնահարցերին, չլուծված խնդիրներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ոռոգման ներքին ցանցի, միջհամայնքային ճանապարհների նորոգմանը, սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:
Համայնքապետարանում կայացած խորհրդակցությունից հետո Շիրակի մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, լսել նրանց դժգոհություններն ու համայնքային հոգսերին վերաբերող հարցեր:
«Ինձ համար անմիջական շփումներն ու քաղաքացիներին լսելը կարևոր սկզբունք է, քանզի կարծում եմ, որ անհատական հանդիպումներն ու մարդկանց հետ շփվելը հնարավորություն կտան խնդիրների ու համայնքներին հուզող հարցերի մասին հստակ կարծիք ունենալ»,- ազատանցիների հետ հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետը:
Ախուրյանում Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ համայնքի վարչական ղեկավարների, ավագանիների ու աշխատակիցների մասնակցությամբ:
«Մենք մարզի հիմնահարցերին տեղում ծանոթանալու, մարդկանց լսելու համար տարբեր ձևաչափի հանդիպումներ ու քննարկումներ ենք անցկացնում, արդեն նշել եմ՝ պատրաստ եմ ու բաց՝ բոլոր տեսակի քննարկումների համար»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, համայնքի բնակավայրերի անօթևանների խնդիրներին, 2019 թվականին Ախուրյան համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերին: Ըստ այդմ, ներկայացվել է 6 սուբվենցիոն առաջարկ՝ Ախուրյանի «Լեոյի անվան» և Բասենի մանկապարտեզների, Կառնուտի հասարակական նշանակության շենքի, Հովիտի վարչական կենտրոնի և բնակիչների հանգստի կազմակերպման համար նախատեսված կառույցների վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև «Կոշտ կենսավառելիքի արտադրության և էներգաարդյունավետ վառարանների կիրառության ընդլայնում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում» ծրագրի համար անհրաժեշտ շինության ձեռք բերման համար:
Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Արևիկ և Կառնուտ բնակավայրեր, լսել ազգաբնակչության բարձրացրած հարցերը: Տիգրան Պետրոսյանը եղել է նաև Կառնուտի դպրոցում: 2002 թվականին կառուցված դպրոցը նորոգման ու մալուխների փոփոխման խնդիր ունի: Դպրոցն ունի 138 աշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13