Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզային նշանակության ճանապարհի դժվարանցանելիությունից դժգոհողների հետ

28.03.2019

 Շիրակի մարզպետը նախօրեին հանդիպել է Անուշավան, Նոր Կյանք, Գետափ, Փանիկ, Վարդաքար, Արևշատ, Սպանդարյան համայնքների ղեկավարների հետ, որոնք դժգոհում են Արթիկ-Փանիկ 5.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհի դժվարանցանելիությունից: Նշված ճանապարհի շուրջ 3կմ-ն առավել վատ վիճակում է: Տիգրան Պետրոսյանը լսել է համայնքապետերին և նշել, որ մարզային իշխանությունները ոչ միայն տեղյակ են խնդրին, այլև տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ներկայացրել ճանապարհի վիճակի մասին տեղեկատվություն:
«Հարգելի համայնքապետեր, այն, որ Արթիկ-Փանիկ ճանապարհահատվածը վատթար վիճակում է և անհապաղ նորոգման կարիք ունի, մենք տեղյակ ենք: Ցավոք Շիրակի մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների զգալի մասը վատ վիճակում են և նորոգման կարիք ունեն: Բոլորիս հասկանալի է, որ պետությունը դրանք միանգամից չի կարող կառուցել, բայց նաև վստահ եմ, որ քայլ քայլ խնդիրների լուծմանը ձեռնամուխ կլինենք: Ես վստահեցնում եմ, որ մենք կրկին ճանապարհների մասին տեղեկատվությունը կամբողջացնենք և կուղարկենք կառավարություն, համապատասխան նախարարություն»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետն այսօր այցելել է համայնք, զրուցել բնակիչների հետ և կրկին վստահեցրել, որ մարզային իշխանությունները պատրաստակամ են լսելու բոլորի մտահոգություններն ու հիմնախնդիրները, դրանք գույքագրելու և ներկայացնելու պատկան մարմիններին:
Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է նաև Հացիկի և Կարմրաքարի բնակիչներին, որոնք դժգոհել են Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհի անմխիթար վիճակից: Այս դեպքում ևս մարզպետարանի պատասխանատուները վստահեցրել են, խնդիրը անտեսված չէ և տվյալ ճանապարհահատվածի մասին ուսումնասիրությունների ամբողջական փաթեթը կուղարկվի կառավարություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23