Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ հանրային հաշվետվողականության հարթակի երկրորդ քննարկումը,

28.03.2019

Մարտի 28-ին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային հաշվետվողականության հարթակի երկրորդ քննարկումը, որը նվիրված էր Շիրակի մարզում առողջապահության բնագավառի հիմնախնդիրներին:
Քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, առողջապահական կազմակերպությունների ղեկավարներ, քաղհասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել մայրաքաղաքից քննարկմանը մասնակցելու եկած պատասխանատուներին ու բոլոր ներկաներին:
«Հանրային հաշվետվողականության հարթակը մենք ստեղծել ենք, որպեսզի բոլոր բնագավառների վերաբերյալ մտահգություններն ու հարցերը հանրությունը բարձրաձայնելու հնարավորություն ունենա: Հանրությանը իրազեկելու, նրանց բաց հարթակների տրամադրման համար մենք ամեն ինչ անելու ենք: Իսկ առողջապահությունն այն ոլորտն է, որը պետք է մշտապես մեր բոլորի ուշադրության կենտրոնում լինի»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանն էլ նմանօրինակ քննարկումների կազմակերպումը ողջունելի է համարել և պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
Ծավալվել է շահագրգիռ քննարկում, բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են բուժհաստատությունների աշխատանքին, առողջության առաջնային օղակի գործունեությանն ու բացթողումներին, պետպատվերի ու վճարովի ծառայությունների իրականացմանը, բուժհաստատություններում նեղ մասնագետների ու բուժսարքավորումների ապահովվածությանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 18:08:24