Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն «Լենտեքս» ընկերության կողմից նոր հիմնված թելի արտադրամաս

28.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է «Լենտեքս» ընկերության կողմից նոր հիմնված թելի արտադրամաս, որը գտնվում է Արևիկ բնակավայրի վարչական տարածքում: Արտադրամասն աշխատանքները սկսել է հունվարի 20-ից, այստեղ արտադրվում է թել, որը «Լենտեքս» ընկերությունն օգտագործում է իր ապրանքների արտադրությունում: Շուրջ 1.5 մլն դոլարի ներդրման արդյունքում հիմնված արտադրությունն այս պահին 36 աշխատակից ունի: Ինչպես Տիգրան Պետրոսյանին է ներկայացրել «Լենտեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը, նախատեսում են արտադրանքի ծավալների ավելացում, պլանավորում են նաև կարի թելի և 100 տոկոս բամբակյա թելի արտադրություն: Արտադրամասին կից կառուցվել է 450 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Տիգրան Պետրոսյանը հետաքրքրվել է գործարարին հետաքրքրող հարցերով, կարևորել համայնքի և գործարարի համագործակցությունը:
Նշենք, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգվել է: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Լենտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարվել է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44