Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՄԱԿ-ի «Կանանց տնտեսական գործունեության զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչներին

28.03.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է ՄԱԿ-ի «Կանանց տնտեսական գործունեության զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչներին: Գենդերային հավասարության և կանանց հզորացման ծրագրի պատասխանատու Նատալյա Հարությունյանը Տիգրան Պետրոսյանին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված մանրամասներ: 637 հազար դոլար արժողությամբ ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականին և տևելու է 3 տարի: Ծրագրի նպատակը կանանց դերի բարձրացումն է տեղական ինքնակառավարման մարմիններում, սոցիալական համախմբման արդյունքում Շիրակի և Գեղարքունիքի մարզերի աղքատ, սոցիալապես մեկուսացված, ինչպես նաև համեմատաբար ակտիվ գյուղաբնակ կանանց հզորացումը:
«Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ, որ ձեր կողմից իրականացվող ծրագիրը վերաբերում է մեր մարզի գյուղաբնակ կանանց ակտիվացմանը, քանզի նրանք ամենախոցելի խավերից են: Կանանց դերի բարձրացումն ու նրանց կարողությունների ավելացումը կնպաստի գյուղական բնակավայրերի զարգացմանը»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23