Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ

29.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևյանի մշակույթի պալատի վերականգնման ծրագրի մեկնարկի հետ կապված մանրամասներ:
«Հիանալի ձեռնարկ է, որը ոչ միայն կնպաստի մեր քաղաքի մշակութային կյանքի առավել ակտիվացմանը, այլև կփրկի Սևյանի, երբեմնի լավ մշակութային ավանդույթներ ունեցող, կիսավեր շենքը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ նախկին կենտրոնը գործելու է որպես «Կատարողական արվեստի Խառատյան փարձարարական կենտրոն», որը հիմնադրի՝ անվանի պարուսույց, «Բալետ 2021» հիմնադրամի նախագահ Ռուդոլֆ Խառատյանի մտահղացմամբ կնպաստի մշակույթի զարգացմանը: Գյումրիի ավագանու որոշմամբ շենքն անհատույց օգտագործման է տրվել «Բալետ 2021» հիմնադրամին, որն էլ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնելու է ծրագիրը:
Ծրագրի իրականացումն իր մեջ ներառում է տարածքի ընդհանուր բարեկարգում և ակումբի շենքի հիմնանորոգումը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51