Նորություններ
Հանդիպման հրավեր
29.03.2019

Հանդիպման հրավեր
Շիրակի մարզի տուրիզմի զարգացմամբ հետաքրքրված բոլոր կազմակերպություններին, անհատներին հրավիրում ենք Շիրակի մարզպետարան հանդիպման, որը տեղի է ունենալու երկուշաբթի՝ ապրիլի 1-ին, ժամը 14.00-ին:
«Լոֆթ Գյումրի»-ում «Տուրիզմը Շիրակում երեկ, այսօր և վաղը» խորագրով հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 1-ին տեղի կունենա հանդիպում՝ տուրիզմի ոլորտի զարգացման և առկա հիմնախնդիրների հաղթահարման աշխատանքային խումբ ձևավորելու նպատակով: Հանդիպման ընթացքում կքննարկվեն աշխատանքային խմբի ձևավորման սկզբունքների, գործունեության ձևաչափի ու մոտեցումների հետ կապված հարցեր ևս:
Սիրով սպասում ենք բոլորին: