Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ տուրիզմի զարգացման ու հիմնախնդիրների հաղթահարման թեմայով

01.04.2019

 Ապրիլի 1-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց քննարկում՝ տուրիզմի զարգացման ու հիմնախնդիրների հաղթահարման թեմայով: Կարևորելով Շիրակի մարզի տուրիստական հնարավորությունների զարգացումը, մարզի ներուժի օգտագործումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը քննարկմանը եկած տարբեր կառույցների ղեկավարներին, քաղհասարակության ներկայացուցիչներին ու անհատներին շնորհակալություն հայտնեց հետաքրքրվածության, խնդրի լուծմանը միտված նախաձեռնողկականության համար և նշեց, որ այս ոլորտում հաջողությունների հնարավոր կլինի հասնել, եթե լինի համատեղ աշխատանք և համագործակցություն:
Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան ոլորտի խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված իրենց առաջարկներին ու ձեռնարկներին: Քննարկվեցին համագործակցության հնարավոր ձևաչափերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հավաքել ու ամբողջացնել բնագավառի հիմնախնդիրների ու լուծման ուղիների մասին հետաքրքրված կազմակերպությունների ու անհատների առաջարկներն ու ծրագրերը (բոլոր առաջարկները կարող եք ուղարկել shirak.tsragrer@mta.gov.am էլեկտրոնային հասցեին):

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44