Նորություններ
Շիրակի մարզպետարանը հրավիրում է հերթական քննարկմանը:
02.04.2019

Հանրային հաշվետվողականության հարթակում այս անգամ կքննարկվեն մարզի գյուղատնտեսական հիմնախնդիրները՝ ապրիլի 4-ին ժամը 14.00-ին:
Գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող Շիրակի գյուղատնտեսական հոգսերը՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկ, պետական ծրագրերի իրականացում՝ դիզվառելիքի, սերմացուի, պարարտանյութի տրամադրում, ջրարբիացման ու գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրեր, անասնապահություն, վարելահողերի և արոտավայրերի ընդլայնում: Այս և ոլորտի այլ ծրագրերի ու խնդիրների մասին քննարկմանը մասնակցելու հրավիրում ենք բոլորին: