Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.04.2019

Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ :
Ապրիլի 7-ը ևս մեկ առիթ է ցույց տալու և կարևորելու կանանց բացառիկ դերը մեր հասարակության մեջ :
Հավատացած եմ , որ այսուհետ էլ շարունակելու եք ձեր անմնացորդ նվիրումով և խոհեմությամբ նպաստել պետության կայացման գործընթացին, ազգային արժեքների պահպանմանը և գիտակից սերնդի դաստիարակությանը:
Սիրելի՛ կանայք, ավարտվեց կանանց նվիրված միամսյակը , բայց ձեր հանդեպ ամենօրյա ուշադրությունն ու հոգատարությունը հարատև է:
Թող այս հիասքանչ տոնը ձեզ պարգևի գարնանային հմայք , խաղաղ և երջանիկ օրեր: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքն ու երկիր մոլորակը:
Բոլորիդ մաղթում եմ անսահման սեր, ընտանեկան երջանկություն, ներդաշնակություն և հաջողություններ :
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ