Նորություններ
Կքննարկվի Շիրակի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատանքը
08.04.2019
Հանրային հաշվետվողականության հարթակում այս շաբաթ կքննարկվի Շիրակի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատանքը:
Ապրիլի 11-ին ժամը 14.00-ին կայանալիք հանդիպման ժամանակ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվի ՇՄ երթևեկության կարգի, կանոնների պահպանությանն առնչվող հարցեր:
Երթևեկության կանոններ, ճանապարհային գծանշումներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ և դրանց կանխարգելումը՝ վիճակագրություն, վերլուծություն, տեսանկարահանող սարքեր, արագաչափեր և տուգանքներ, հասարակական անվտանգության ապահովում:
Հրավիրում ենք խնդրով մտահոգ բոլոր շահագրգիռ անձանց: