Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ հյուրընկալել է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

08.04.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հյուրերը մարզպետին են ներկայացրել իրենց գործունեությունը, իրականացված ծրագրերը: 22 տարիների ընթացքում կազմակերպության գործունեությունն ուղղված է եղել գյուղական համայնքների զարգացումն ապահովելուն, կանանց և երիտասարդների հզորացմանը: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն առաջին քայլերը սկսել է Շիրակի մարզի գյուղական համայնքներից, իրականացվել են առողջապահական ծրագրեր: 2008 թվականից կազմակերպությունն աշխատում է մարզի ութ գյուղերում՝ նպատակ ունենալով համայնքների զարգացմանը նպաստել բնակիչների հետ աշխատանքով:
Շիրակի մարզպետը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչներին և նշել, որ կարևորում է քաղհասարակության դերը մարզի զարգացման գործընթացում: «Գյուղական բնակավայրերում զարգացման ծրագրերի իրականացումը, ձեռնարկները չափազանց կարևոր են: Մենք պատրաստ ենք համագործակցելու և բաց ենք ցանկացած քննարկման, համատեղ աշխատանքի»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:36:44