Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Զբաղվածության աջակցության Շիրակի մարզային հանձնաժողովի» հերթական նիստը

08.04.2019

Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի մոտ ապրիլի 8-ին տեղի է ունեցել «Զբաղվածության աջակցության Շիրակի մարզային հանձնաժողովի» հերթական նիստը, որին մասնակցել են Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի պատասխանատուները, համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են «Վարձատրվող հասարակական աշխատանքների» կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարող Վարդան Գրիգորյանը կարևորել է մարզային կառույցի, համայնքների և զբաղվածության տարածքային կենտրոնի համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա տեղերում ծրագրերն իրականացնել արդյունավետորեն և առանց ժամկետների ու ծրագրային պարտավորությունների խախտման:
Նշենք, որ համայնքների կողմից 12 ծրագիր է ներկայացվել, որոնք կիրականացվեն «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի շրջանակներում: Դրանցից 4-ը Գյումրիում, մնացածը՝ Պեմզաշեն, Ղարիբջանյան, Ախուրյան, Ազատան, Բայանդուր, Մարմաշեն համայնքներում կիրականացվեն: Նախատեսվում են պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, կանաչապատման աշխատանքների իրականացում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42