Նորություններ
Մրցում են դպրոցական շախմատիստները
09.04.2019
Եզրագիծը հատեց ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլը: Մասնակիցները միջոցառման տարածաշրջանային փուլերում աչքի ընկած հանրակրթական դպրոցների թիմերն էին: ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով ու շրջանային մրցակարգով յոթը տուրով անցկացված թիմային մրցաշարի վերջնական արդյունքում լավագույն եռյակը կազմեցին.
1-ին տեղ՝ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց,
2-րդ տեղ՝ «Ֆոտոն» վարժարան,
3-րդ տեղ՝ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց:
Առջևում մեր թիմերին սպասում են օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնք անց են կացվելու մայիսի 4-7-ը` Ծաղկաձորում: